Էկո կենտրոն

2015թ-ից Ծմակահող գյուղում գործում է “Էկո Կենտրոն”, որտեղ արտադրվում են Խաչեն  ապրանքանիշով ալկոհոլային խմիչքներ:

Ծմակահող համայնքը գտնվում է Արցախի հիմնական տուրիստական երթուղիներից մեկի (Գանձասար) վրա: Կենտրոնը առաջարկում է նաև զբոսաշրջային ծառայություններ` մասնավորապես Ծմակահող համայնքում զբոսաշրջիկների գիշերակացի կազմակերպում, ինչպես նաև արտադրամասում արտադրության գործընթացին մասնակցում:

Այս պահին կենտրոնը արտադրում է թոնրի հաց, թթի օղի, նռան օղի, խաղողի գինի: