Աշնանային տոնավաճառ 2014 Ստեփանակերտում

2014 թ. հոկտեմբերի 12-ին կազմաերպվել էր մի շատ գեղեցիկ միջոցառում՝ Արցախում արդեն ավանդական դարձած տոնավաճառ-ցուցահանդես, որն անցավ արտակարգ աշխույժ ու հետաքրքիր:

Տոնավաճառ-ցուցահանդեսին իրենց լավագույն ապրանքներն էին ներկայացրել Արցախի տարբեր շրջանների ներկայացուցիչներ: Տաղավարում էկոլոգիապես անարատ մրգերից ու հատապտուղներից պատրաստված ապրանքներով իրենց մրցակիցը չունեցան Արցախբերրի ապրանքային նշանով արտադրանքները, որոնք բացառապես բնական հումքից պատրաստված ապրանքներ են, և ունեն գերազանց որակ, տնական համ ու հոտ, օգտակար և, ինչու չէ նաև բուժիչ հատկություններ: Արցախբերրին արտադրում է նմանը չունեցող հրաշք դեղամիջոց դոշաբ, որը մեծ պահանջարկ վայելեց տոնավաճառի գնորդների շրջանում:

Այդ օրը շատ շատերը հաճույքով համտեսելով Արցախբերրիի կազմակերպության լայն տեսականին, որոշեցին դառնալ Արցախբերրիի մշտական գնորդները:

Մաքուր, բնական, օգտակար – սա է կարևորը, և Արցախբերրիի հաղթական արդյունքը հենց դա է փաստում: